Logo

Հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել Ռոստովում

16:40 / 07.05.2024Այլ մարզաձևեր
null

Ռոստովում կայացած մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ։

Մեծահասակների պայքարում Նարեկ Խաչիկյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Էրիկ Կիրակոսյանը գրավել է երկրորդ տեղը։

Ավագ տարիքի պատանիների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել Բայլոս Խուդոյանը, Ալեքս Թորոսյան, Արմեն Սահարյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սիմոնյանը, Վլադիմիր Համբարձումյանը, Վաչիկ Միքայելյանը, Գոռ Հարությունյանը։

Երկրորդ տեղ են գրավել Գոռ Հարությունյանը, Արթուր Խաչատրյանը, Լուսի Տեր-Դավթյանը, Արշակ Ադամյանը։ Բրոնզե մեդալի են արժանացել Սարգիս Հովհաննիսյանն ու Եփրեմ Մանուկյանը։

Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս մարզիչներ Նվեր Թորոսյանի, Հակոբ Գրիգորյանի և Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, հաղորդում է մուայթայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա