Logo

Հայ մարզիկը պայքարում է սուր լեյկոզի դեմ

14:55 / 19.01.2024Այլ մարզաձևեր
null

Կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոն Արտաշես Հարությունյանը դադարեցրել է մարզական կարիերան հիվանդության պատճառով։ Գյումրեցի մարզիկը սոցցանցերում հայտնել է, որ ունի օգնության կարիք։

«Հարգելի ընկերներ, Ես Արտաշես Արամի Հարությունյանն եմ, 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրի քաղաքում, սովորել եմ Վ. Թեքեյանի անվ. թիվ 2-րդ ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Գյումրու Շիրակի Պետական համալսարան։ Ես զբաղվում եմ սպորտով։ «Օլիմպիական կարատե» մարզաձեւում 2 անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն։ Ինձ մոտ ախտորոշվել է սուր B-լիմֆոբլաստային լեյկոզ, բուժում ՀՀ-ում չկա, բուժման համար պետք է մեկնել Գերմանիա ոսկրածուծի փոխպատվաստման համար։ 2 փուլով ստացել եմ քիմիոթերապիա Երեւանի Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որը հովանավորվել է www.cityofsmile.org կազմակերպությունը։ Խնդրում եմ բոլորին հնարավորության սահմանում օգնել ինձ:

Կից հաշվեհամարները եւ համապատասխան փաստաթղթերը:

Idram- 093518834

AMD-2477403424950000

USD-2477403424950010

EUR-2477403424950020

RUR-2477403424950030»,- գրել է Արտաշես Հարությունյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ