Հայտնի է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզում այս տարվա ամռանը կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Վերջերս Հայաստանի հավաքականը նույն կազմով Կահիրեում մասնակցել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի մրցման հաղթող, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։


