Logo

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Ուսանողական խաղերին և Օլիմպիական փառատոնին

19:07 / 11.07.2023Մարմնամարզություն
null

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի ամառային Ուսանողական խաղերին և Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնին, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Չինաստանի Չենգդու քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը կայանալիք Ուսանողական խաղերում մեդալների համար կպայքարեն Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: 

Սլովենիայի Մարիբոր քաղաքում հուլիսի 23-29-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում Հայաստանը կներկայացնեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ