Logo

Հայ մարմնամարզիկները Ֆրանսիայում հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետին և այլ պաշտոնյաների

22:34 / 12.07.2024Մարմնամարզություն
null

Ֆրանսիայի Սոթեվիլի քաղաքի մարզադահլիճում տեղի է ունեցել մարմնամարզության երեք երկրների հավաքականների դիմավորման արարողությունը: Այդ քաղաքում Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին պատրաստվում են Հայաստանի, Ղազախստանի և Հորդանանի մարմնամարզիկները:

Նրանց հետ հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետ Ալեքսիս Ռագաշը, Նորմանդիայի տարածաշրջանի սպորտի գծով փոխնախագահ Ալին Լուիզի Լուիսը, Մետրոպոլիայի փոխնախագահ Լորանս Ռենուն, La Sottevillaise-ի նախագահ Ժան Լուի Դոբելենը և Ֆրանսիայի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչ: 

Մարմնամարզիկները միջոցառման ավարտին ինքնագրեր են բաժանել մարզադահլիճում ներկա գտնված երեխաներին:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում Փարիզ-2024-ին կմասնակցեն 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:

Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, մարմնամարզիկները պայքարը կսկսեն հուլիսի 27-ին:

Ֆոտո՝ ՀՄՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ