Հայ լողորդները մեկնարկել են Ավստրալիայի Մելբուրն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է 25-մետրանոց լողավազանում։
Բաթերֆլյայ ոճով 50 մետր լողի տղամարդկանց մրցումներում Արթուր Բարսեղյանը 23,65 վայրկյան արդյունքով վերջին՝ 8-րդ տեղն է գրավել 6-րդ մրցահերթում։ Նա 81 վայրկյանով է հետ մնացել մրցահերթի հաղթող չեխ Յան Սեֆլից։ 66 լողորդների ընդհանուր հաշվարկում Բարսեղյանը 46-րդն է։ Նա մասնակցելու է նաև 50 մետր ազատ ոճի մրցումներին։
Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում 63 մասնակիցների պայքարում 57,91 վայրկյան արդյունքով գրավել է 44-րդ տեղը։ 4-րդ մրցահերթում նա 8 մասնակցից 5-րդն էր։ Պողոսյանն ուժերը կփորձի նաև 50 և 200 մետր ազատ ոճում։
Լողի աշխարհի առաջնությունը 16-րդ անգամ է անցկացվում 25-մետրանոց լողավազանում։