Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի նորեկ Գլեբ Մոսեսովը նվաճել է հերթական մեդալը։
Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում հայ մարզիկը 1:26.08 արդյունքով գրավել է երկրորդ տեղն ու դարձել արծաթե մեդալակիր։ Մոսեսովն ընդամենը 0.87 վայրկյան է զիջել հաղթողի կոչումը նվաճած շվեյցարացի լեռնադահուկորդին։
Մրցաշարին մասնակցում էին 12 երկրի 110 մարզիկներ։