Մալթայում կայացած մինչև 18 տարեկանների ITF J60 մրցաշարում Հայաստանը ներկայացնող թենիսիստ Միքայել Ավանեսյանը հույն Անդրեաս Մեսիսի հետ հաղթել է զուգախաղում, հաղորդում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:
Եզրափակիչում Ավանեսյան-Մեսիս զույգը 6-1 6-2 հաշվով հաղթել է իտալացիներ Մատիա Բարոնիին և Մարկո Մեաչիին: