Հրաձգության Հայաստանի հավաքականը մասնակեցում է Լեհաստանում ընթացող Polish Open Kaliber միջազգային մրցաշարում, որտեղ ատրճանակ ձևի միքս վարժությունում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալ, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Քերյանը, Սեդա Գաբրիելյանը, Նարե Գաբրիելյանը, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Նորայր Առաքելյանը և Գևորգ Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը։