Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեկնարկներն են գրանցել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ընթացող հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Ալեքս Արամայիսյանը սքրեթչ մրցաձևի որակավորման առաջին մրցահերթում գրավել է նախավերջին 15-րդ, իսկ օմնիումի միավորներով մրցարշավի նույն փուլում` վերջին 14-րդ տեղը։
Վահե Վիրաբյանը միավորներով մրցավազքում 24 մասնակցի պայքարում գրանցել է 17-րդ արդյունքը։
Հայ հեծանվորդների հետ մրցավայր է մեկնել Հայաստանի հավաքականի մարզիչ Անդրանիկ Առուստամյանը։