Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը դուբլ է գրանցել անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում:
17-ամյա ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Գերագուսյանը գոլերը խփել է առաջին և 81-րդ րոպեներին:
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել չորս ասիստ:
Հայաստանի Մ19 հավաքականի կազմում Գերագուսյանը մասնակցել է երկու խաղի, խփել է մեկ գոլ: