Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը կարիերան կշարունակի Իտալիայում։
24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել D Սերիան ներկայացնող «Ջոյեզե 1918» ակումբի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։
Այս մրցաշրջանի առաջին հատվածում Սերոժ Թիթիզյանը խաղում էր Երևանի ԲԿՄԱ-ում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 16 խաղի, դարձել 1 գոլի ու 5 ասիստի հեղինակ։ Թիթիզյանը ֆրանսիական «Մեց» ակումբի սան է։


