Logo

Հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Բելառուսում

16:30 / 14.05.2024Ֆուտբոլ
null

Բելառուսի առաջնության 8-րդ տուրում Ձերժինսկի «Արսենալը» 1-0 հաշվով հաղթել է «Սլուցկին»: «Արսենալի» կազմում գոլային փոխանցում է կատարել 18-ամյա Վադիմ Հարությունյանը:

Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է ընթացիկ առաջնության 8 խաղից 7-ին, բոլորը՝ մեկնարկային կազմում:

Վադիմ Հարությունյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, բելառուսկան ակումբին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա երկու ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ