Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ է դարձել Շվեդիայի երրորդ լիգայում հանդես եկող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։
19-ամյա ֆուտբոլիստի գոլերն օգնել են իր թիմին առաջնության 9-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել «Տեբյուին»։ «Էրեբրու Սիրիանսկան» 12 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։
Նավասարդյանն այս տարվա մարտին է շվեդական անվանի «Մալմյո» ակումբից տեղափոխվել «Էրեբրու Սիրիանսկա»։ Նա նոր ակումբում 9 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում։