Logo

Հայ երկրպագուներն ակցիա են անցկացրել Շվեդիա – Ադրբեջան խաղում (ֆոտո)

01:36 / 28.03.2023Եվրո-2024
Շվեդիա-Ադրբեջան

Հայ երկրպագուներն ակցիա են անցկացրել ֆուտբոլի Շվեդիայի և Ադրբեջանի հավաքականների միջև Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրի խաղում։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդ Արենա» ստադիոնում կայացած խաղում Շվեդիայում բնակվող հայ երկրպագուները տրիբունաներից մեկում ցուցադրել են «End the blockade of Artsakh» գրությամբ պաստառ ու Արցախի դրոշներ, հաղորդում է ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը։

Շվեդիա-Ադրբեջան-2023

Այդ խաղում Շվեդիայի հավաքականը ջախջախել էր մրցակցին 5-0 հաշվով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ