Հայ երկրպագուների համար մեկնարկել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի արտագնա հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայ երկրպագուներին հատկացվել են Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնի 9-10-րդ սեկտորները։ Տոմսերն արժեն 20 լարի (7,5 դոլար)։ Մեկ անձը չորս տոմսից ավելի չի կարող գնել։ Նույնականացումը` ՀՀ անձնագրով։
Տոմսեր կարելի է ձեռք բերել` անցնելով հղումով և հավաքելով հետևյալ կոդը` GEOvsARM398։
Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։