Ձյուդոյի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-8-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում մասնակցել է Ասիայի բաց առաջնությանը, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորած թիմում 73 կգ քաշային կարգում Արսեն Ավետիսյանը 4 հաղթանակ է տարել և նվաճել է բրոնզե մեդալ: