Հայաստանի ներկայացուցիչները երեք մեդալ են նվաճել Վրաստանի Թելավի քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
Արծաթե մեդալակիր են դարձել Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Դավիդյանը (50 կգ, մարզիչ Կարեն Աբաղյան), Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Հայկ Դարբինյանը (55 կգ, մարզիչ Աշոտ Դարբինյան) և Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի սան Սյուզաննա Մանուկյանը (57 կգ, մարզիչ Գոռ Մկրտչյան)։