Logo

Հայ ձյուդոիստները մեկնել են Բուլղարիա

12:45 / 27.06.2024Ձյուդո
null

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու հունիսի 27-ին մեկնարկող Եվրոպայի պատանիների առաջնությանը։

ԵԱ-ին հայտագրված են 44 երկրների 511 մարզիկներ՝ 275 տղա և 236 աղջիկ։ Առաջին մրցումային օրը գոտեմարտելու են 50 կգ, 55 կգ, 60 կգ քաշային մարզիկները և 40 կգ, 44 կգ, 48 կգ քաշային մարզուհիները։

Հայաստանի թիմի կազմը

Դավիդյան Արթուր - 50 կգ

Նահապետյան Շավարշ - 50 կգ

Դարբինյան Հայկ - 55 կգ

Սրապյան Լյովա - 60 կգ

Օզմանյան Ջոնիկ - 60 կգ

Աթոյան Լարիսա - 48 կգ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ