Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցել է 5 ներկայացուցիչ, որոնք անհաջող են մասնակցել։
Երվանդ Ներսեսյանը (60 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտում, իսկ Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Արսեն Ավետիսյանը (73 կգ) պայքարից դուրս են մնացել մեկական հաղթանակ տանելուց հետո։
Սարաևո մեկնելուց առաջ Հայաստանի թիմը հոկտեմբերի 13-26-ին ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանի Գորի քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։