Հայաստանը ներկայացնող ևս մեկ ձյուդոիստ է բրոնզե մեդալ նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում։
Մինչև 81 կգ քաշային կարգում երրորդ տեղն է գրավել Գոռ Կարապետյանը, որը հաղթանակով է ավարտել անցկացրած 6 գոտեմարտերից հինգը։ Մի քանի շաբաթ առաջ երևանցի մարզիկը դարձել էր Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։
Նախօրեին հայ ձյուդոիստներից բրոնզե մեդալ էին նվաճել Վահե Աղասյանը (55 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ)։


