Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ձյուդոյի մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Բրոնզե մեդալակիր են դարձել հրազդանցի Վահե Աղասյանը (55 կգ քաշային կարգ) և երևանցի Արտակ Թորոսյանը (73 կգ)։ Երկուսն էլ տարել են 4 հաղթանակ և կրել 1 պարտություն։ Երկու մարզիկներն էլ մարզվում են իրենց հայրերի՝ Կարեն Աղասյանի և Վահե Թորոսյանի ղեկավարությամբ:
Հուլիսի 28-ին տատամի դուրս կգա գալու 2022թ․ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Կարապետյանը (81 կգ)։


