Logo

Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում

23:55 / 17.09.2023Բռնցքամարտ
null

Հայ բռնցքամարտիկները բազմաթիվ մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մախաչկալայում հաղթելով իր բոլոր մրցակիցներին` ոսկե մեդալակիր է դարձել 2021թ․ աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Հունաստանում ընթացող միջազգային մրցաշարում էլ հավասարը չի ունեցել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։

Հունաստանում կայացած մեկ այլ միջազգային մրցաշարում իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա