Logo

Հայ բռնցքամարտիկները շրջել են Էրզրումում (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
10:25 / 20.08.2022• Բռնցքամարտ
null

Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկներն օգոստոսի 19-ին շրջել են հայկական լեռնաշխարհի այդ հնագույն բնակավայրում, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի ներկայացուցիչներն այցելել են նաև Էրզրումի բերդ: Նրանց հետ է եղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականից եզրափակիչում են Համեստ Աֆրիկյանն (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ), կիսաեզրափակիչում են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։

Հիշեցնենք՝ Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: 

Տղաների հավաքականի կազմը

Վահրամ Դովլաթբեկյան (40 կգ), Էրիկ Ապերյան (42 կգ), Սարգիս Թառլոյան (44 կգ), Հայկ Հովսեփյան (46 կգ), Արսեն Դարբինյան (48 կգ), Տիգրան Հովսեփյան (50 կգ), Մարտին Սահակյան (52 կգ), Ալեքս Պետրոսյան (54 կգ), Ալեն Ստեփանյան (57 կգ), Արտյոմ Ստեփանյան (60 կգ), Գագիկ Խաչատուրյան (63 կգ), Սամվել Սիրամարգյան (66 կգ), Հրաչ Խաչատրյան (70 կգ), Հայկ Ղահրամանյան (75 կգ), Րաֆֆի Խաչատրյան (80 կգ):

Աղջիկների հավաքականի կազմը

Լիաննա Ժամհարյան (38 կգ), Անի Մխիթարյան (40 կգ), Համեստ Աֆրիկյան (42 կգ), Անահիտ Հարությունյան (44 կգ), Էլեն Պապյան (54 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ