Logo

Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են երիտասարդական ԵԱ-ում

13:35 / 04.04.2024Բռնցքամարտ
null

Կայացել է Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկելիք բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը, հայ բռնցքամարտիկներն իմացել են առաջին մրցակիցներին։

Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։

Վազգեն Բադալյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Միսակ Ստեփանյանը (+92 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ