Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում։
Հայկ Ալաբերքյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) և Համլետ Հարությունյանը (80 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Ռուսլան Ասլիկյանը 1/4 եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի մինչև 22 տարեկանների չեմպիոնին։
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն