Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունենում Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Նորայր Հակոբյանը (86), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակիչի մենամարտերը տեղի կունենան փետրվարի 16-ին:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


