Logo

Հայ բռնցքամարտիկները մեդալներ են ապահովել պատանեկան ԵԱ-ում

11:10 / 21.08.2023• Բռնցքամարտ
null

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 4 մեդալ։

Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Լիանա Ժամհարյանը (44 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակիչում ունի 11 մասնակից, որոնք յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի դեպքում կապահովեն մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ