Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը hոկտեմբերի 6-ին հանդիպում կունենա Լեհաստանի հավաքականի հետ, հայտնում է ՊԲՀՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Էրիկ Էվոյանը, 60 կգ քաշային Նարեկ Ղարիբյանը, 63․5 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 67 կգ քաշայիններ Արամ Ավալյանն ու Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը, 75 կգ քաշայիններ Տիգրան Մելքոնյանն ու Անդրեյ-Ստեֆան Չիսն ու 86 կգ քաշային Գևորգ Հովակիմյանը։ Մրցաշարը կրում է SuzukiBoxingNight24 անվանումը և կկայանա Ժիրարդուվ քաղաքում:
Հայաստանի հավաքականը գլխավորում են մարզիչներ Սարգիս Նիկողոսյանն ու Սամվել Պողոսյանը։ Պատվիրակության ղեկավարն է ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանը։