Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Մրցուամային երկրորդ օրվա առաջին մրցահերթում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը և 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Այնուհետև Եվրոպայի Մ22 առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել Հարություն Հակոբկոխյանը։ 67 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչ Լորիս Իդրիսին։ Հաղթական մեկնարկ է գրանցել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը (57 կգ)։