Անապայում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում գրավել է 2-րդ տեղը, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
51 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը: Նրա եղբայրը՝ 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, արժանացել է արծաթե մեդալի:
Արարատ Հարությունյանը (67 կգ), Հովհաննես Փափազյանը (92 կգ), Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Չեռնոգորիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: