Logo

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

10:59 / 19.02.2024Բռնցքամարտ
null

Հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունեցել Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում` նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (96 կգ)։ Եզրափակիչում հայ մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։

67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ