Logo

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 07.09.2021ՍՊՈՐՏ
758683838 - Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել՝ հաղորդում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Արշավիր Գրիգորյանը, ամփոփելով հայ բռնցքամարտիկների ելույթները, նշել է, որ գրանցած արդյունքները գոհացնող են. «Մեդալակիր բռնցքամարտիկները դեռ շատ երիտասարդ են և խոստումնալից:

Համոզված եմ՝ հետագայում նրանց մեդալների գույնը փոխվելու է: Օրինակ՝ Դավիթ Սիմոնյանից սպասելիքները շատ մեծ են. վստահ եմ՝ նա ապագայում կդառնա Եվրոպայի չեմպիոն և կգրանցի այլ նվաճումներ ևս:

Բոլորի համար այս խաղերը շատ մեծ փորձ էին. օրինակ՝ մեդալակիրներից Հայկ Թադևոսյանն առաջին անգամ է մասնակցում նման խոշոր մրցաշարի: Խաղերին մասնակցության և ձեռք բերած փորձառության համար շնորհակալ ենք ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա