Logo

Հայ բազկամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել ԱԱ-ում

14:03 / 31.08.2023Բազկամարտ
null

Հայաստանի հավաքականը երեք ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում ընթացող պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում։ Աշխարհի չեմպիոն են դարձել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը և Նաիրա Մեսրոպյանը:

-80 կգ քաշայինների ձախ ձեռքով պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Սարգիս Ստեփանյանը, որը Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախագահն է։

-55 կգ քաշային կարգում ձախ ձեռքով հավասարը չի ունեցել Սարգիս Հարությունյանը։

Կանանց +65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոն է դարձել Նաիրա Մեսրոպյանը:

Օգոստոսի 31-ին բազկամարտիկները կպայքարեն աջ ձեռքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ