Բադմիտոնի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջող մասնակցություն է ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Batumi Cup մինչև 11 և 13 տարեկան խաղացողների մրցաշարում։
Վ. Պողոսյանի սան Անիտա Արզումանյանը (Իջևան) մինչև 13 տարեկանների աղջիկների մենախաղում գրավել է երկրորդ տեղը։
Աղջիկների զուգախաղում Արզումանյանը, ընկերակցելով Մալդիվների ներկայացուցիչ Լաիբա Ահմեդ Մահմուդին, նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Խառը զուգախաղում Մարկ Վարդանյան - Անիտա Արզումանյան զույգը գրավել է երկրորդ տեղը։
Մինչև 11 տարեկան աղջիկների զուգախաղում Լիլի Կիրակոսյան (Իջևան) - Անի Էլոյան (Երևան) զույգն արժանացել է արծաթե մեդալի։
Գոռ Կիրակոսյան - Լիլի Կիրակոսյան զույգը խառը զուգախաղում արժանացել է բրոնզե մեդալի։
Անի Էլոյանը մինչև 11 տարեկան աղջիկների մենախաղում գրավել է երրորդ տեղը։
Մինչև 11 տարեկան տղաների զուգախաղում Գոռ Կիրակոսյան - Մենուա Սահակյան զույգը ևս եզրափակել է լավագույն եռյակը։