Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին ու նվաճել մեկ բրոնզե մեդալ։
Մինչև 13 տարեկանների զուգախաղում երրորդ տեղն է գրավել Դավիթ Հովհաննիսյան-Արեգ Հակոբյան զույգը։
Մ13 աղջիկների մենախաղում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել են քառորդ եզրափակիչում։
Հայաստանը մրցաշարում ունեցել է 18 մասնակից՝ բոլոր տարիքային խմբերում։ Բոլոր խաղացողները խմբային փուլերից դուրս են եկել առնվազն մեկ հաղթանակ գրանցելով։