Արտաշատի մարզադաշտում մայիսի 19-ին կանցկացվի Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված աթլետիկայի միջազգային ավանդական մրցաշարը:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕկ լրատվականի հետ զրույցում նշել է, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի, կկազմվի հավաքական: Նախատեսված է շուրջ 10 մարզիկ-մարզուհու մասնակցությունը Իզմիրում մայիսի 25-26-ին կայանալիք Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությանը: Դրան կհաջորդի հունիսի 7-12-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է:
Հայաստանից առնվազն 16 աթլետ կմեկնի հունիսի 22-ին Ջիբրալթարում անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ 14 հոգանոց հավաքականը Փարիզում, տեղի մարզիկների հետ, հունիսի 6-20-ը երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքը կանցկացնի: