Logo

Հաուսենը կհեռանա Իսպանիայի հավաքականի ճամբարից

10:53 / 17.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը չի մասնակցի Թուրքիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի վերջին տուրի հանդիպմանը, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

20-ամյա ֆուտբոլիստը մկանային անհարմարություն ունի և կհեռանա «Ֆուրիա ռոխայի» ճամբարից` ապաքինումը շարունակելով «Արքայական ակումբի» բուժանձնակազմի վերահսկողությամբ։

Հաուսենը բաց էր թողել նաև Վրաստանի հավաքականի դեմ Թբիլիսիում կայացած հանդիպումը (4-0)։

Իսպանիա - Թուրքիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին ու ժամը 23:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ