Logo

«Հավերժ երախտապարտ եմ». Մոդրիչը լուսանկարներ է հրապարակել Մոուրինյուի հետ

17:44 / 08.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ և գրել հետևյալը.

«Միստե՛ր, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել։ Հավերժ երախտապարտ եմ։ Յուրահատուկ և իսկական»,- գրել է 38-ամյա ֆուտբոլիստը։

Մոուրինյուն և Մոդրիչը 2012-13 թթ. միասին աշխատել են «Արքայական ակումբում»։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն վերջերս գլխավորեց թուրքական «Ֆեներբահչեն»։

Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։ Խորվաթիան հունիսի 8-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակավո կմեկնարկի 20:45-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա