«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ Հավերցին դուր է գալիս Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու տարբերակը, իսկ «Յունայթեդը» այն անգլիական ակումբներից է, որին տպավորել է 20-ամյա խաղացողի ելույթները։
Ֆուտբոլիստի համար կարևոր է ունենալ երաշխավորված խաղային ժամանակ, ու Ուլե Գունար Սուլշերը պատրաստ շանս տալ հարձակվողական ներուժ ունեցող երիտասարդներին։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ակնկալվում է, որ տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո Հավերցի համար հերթ կկանգնեն եվրոպական գրանդ ակումբները։

