«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի՝ Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Ֆրայբուրգի» դարպասը խփած գոլը հերթականներից մեկը չէր ֆուտբոլիստի համար:
Ինչպես տեղեկացնում է Gracenot-ի թվիթերյան էջը, Հավերցն այդ գոլի շնորհիվ դարձել է Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն՝ Մ21 տարեկանների շրջանում. 20-ամյա կիսապաշտպանն իր հաշվին Բունդեսլիգայում ունի խփած 35 գոլ: 2-րդ տեղում «Շալկեի» նախկին հարձակվող Կլաուս Ֆիշերն է՝ 34 գոլով, իսկ 3-րդը՝ «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Դիտեր Մյուլերը՝ 32 գոլով:
Հավերցն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 խաղ, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Բարսելոնան» ու մի շարք այլ գրանդ ակումբներ:

