Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի հոկտեմբերյան հավաքի առաջին մարզման տեսանյութը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու ռուսական «Ռոտորի» եզրային պաշտպան Դավիդ Դավիդյանի ճեպազրույցները:
Կարեն Մուրադյան. «Լավ մարզավիճակում եմ: Թիմում ամեն ինչ կարգին է, մթնոլորտը և տրամադրությունը լավ են: Երկու խաղերն էլ արտագնա են, թիմը պետք է հավատով մոտենա այդ հանդիպումներին: Պետք է ներդնենք բոլոր ուժերը` լավ արդյունքներ գրանցելու համար»:
Դավիդ Դավիդյան. «Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու փորձ ունեմ, նա հավակնոտ մասնագետ է: Նրան մի փոքր ժամանակ է պետք` թիմին ավելի համախմբելու համար: Մրցակիցները բարդ են, բայց յուրաքանչյուրի դեմ էլ կարող ենք խաղալ և հաջողության հասնել»:
Առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները.
- Հենրի Ավագյան - «Փյունիկ»
- Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
- Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
- Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
- Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
- Սերգեյ Մուրադյան - «Նոա»
- Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
- Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
- Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
- Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
- Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
- Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
- Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
- Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
- Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
- Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
- Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
- Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հիշեցնենք, որ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը:
Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Սելարայանը հավաքականին կմիանա Բուդապեշտում։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


