Logo

Հավակնորդների մրցաշարի վերջնական կազմը

12:31 / 15.01.2024Շախմատ
null

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը պաշտոնապես հրաժարվել է 2024թ․ Հավակնորդների մրցաշարին մասնակցելուց, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարին կփոխարինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը, որը չորրորդ տեղն էր գրավել աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն նաև Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիդիտ Սանտոշ Գուջրատին (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) և Ալիրեզա Ֆիրուջան (Ֆրանսիա)։

Հաղթողը ապրիլին Տորոնտոյում համաշխարհային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ