Logo

Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրի արդյունքները

12:33 / 07.04.2024Շախմատ
null

Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Երրորդ տուրում հաղթել է միայն հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհան, որն առավելության է հասել իր հայրենակից Սանտոշ Գուջրատի Վիդիտի նկատմամբ:

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) և Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) մրցախաղերում գրանցվել է ոչ-ոքի:

Կարուանան, Նեպոմնյաշչին և Գուկեշը երկուական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ