Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում հանգստյան օրվանից հետո կայացել է 8-րդ տուրը, գրանցվել է 2 հաղթանակ:
Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) սև խաղաքարերով հաղթել է Վիդիտ Գուջարթիին (Հնդկաստան), իսկ Հիկարու Նակամուրան ամերիկյան դիմակայությունում պարտության է մատնել Ֆաբիանո Կարուանային։
Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) և Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Նիջաթ Աբասաով (Ադրբեջան) պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
8-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին ու Դոմարաջու Գուկեշը 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 3-4-րդ տեղերը բաժանող Հիկարու Նակամուրան ու Ռամեշբաբու Պրագնանադհան ունեն 4,5-ական միավոր, իսկ Ֆաբիանո Կարուանան 4 միավորով նահանջեց 5-րդ տեղ։
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։


