Logo

Հավակնորդների մրցաշար. Երկրորդ տուրը` առանց ոչ-ոքիի

11:18 / 06.04.2024Շախմատ
null

Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է աշխարհի շախմատի Հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը։

Ի տարբերություն առաջին տուրի, որի բոլոր մրցախաղերն ավարտվել էին ոչ-ոքի, այս անգամ բոլոր պարտիաներում կողմերից մեկը հաղթանակ է տարել։

Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) հաղթել է Նիջաթ Աբասովին (Ադրբեջան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան)` Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), Դոմորաջու Գուկեշը (Հնդկաստան)` Ռամեշբաբու Պրագնանադհային (Հնդկաստան), Վիդիտ Գուջարտին (Հնդկաստան)` Հիկարու Նակամուրային (ԱՄՆ)։

Դոմարջու Գուկեշը, Վիդիտ Գուջարտին, Ֆաբիանո Կարուանան և Յան Նեպոմնյաշչին 1,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մյուս շախմատիստներն ունեն 0,5 միավոր։

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։ Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ