Logo

Հավակնորդների մրցաշար. Առաջին տուրը խաղաղ անցավ

10:56 / 05.04.2024Շախմատ
null

Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 գրոսմայստեր։

Առաջին տուրի բոլոր մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի։ Հաղթող չի եղել Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Վիդիտ Գուջրատի (Հնդկաստան), Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) պարտիաներում։

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ