Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում միայն մեկ հաղթանակ գրանցվեց. ռուս Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ Վիդիտ Գուջարթիի (Հնդկաստան) նկատմամբ։
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) և Նիջաթ Աբասաով (Ադրբեջան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի։
Նեպոմնյաշչին հաղթանակի շնորհիվ վաստակեց 3 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Կարուանան ու Գուկեշն ունեն 2,5 միավոր։ Նրանց հաջորդում է Պրագնանադհան, որի ակտիվում կա 2 միավոր։
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։


