«Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը խնդրել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքական: Globo-ն գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել, որ մինչև 2024-ի ավարտը նրան չեն ընդգրկի «պենտակամպիոնների» կազմում:
Կոնֆեդերացիայում համաձայն են բրազիլացու հետ, որը 1 տարվա դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և նրան ժամանակ է հարկավոր մարզավիճակ հավաքելու համար:
Նեյմարը չի մասնակցի նոյեմբերին Վենեսուելայի և Ուրորւգվայի դեմ կայանալիք խաղերին, բայց առողջ լինելու դեպքում հավաքական կհրավիրվի 2025-ի մարտին կայանալիք Կոլումբիայի ու Արգենտինայի դեմ խաղերին մասնակցելու համար: