Logo

«Հատիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության հաղթող (տեսանյութ)

21:40 / 19.02.2023Վիդեո
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը «Հատիսն» է:

Եզրափակիչում «Հատիսը» 73-68 հաշվով առավելության է հասել «Լես Ֆոքսիսի» նկատմամբ և նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Լավագույն եռյակը եզրափակել է «Երևան Բասկետը»:

Խաղում ամենաարդյունավետը «Լես Ֆոքսիսի» խաղացող Ակիմա Ռիչարդսն էր, որը վաստակեց 37 միավորով, 16 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: 

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները տարբեր անվանակարգերում.

  • Լավագույն պաշտպան՝ Ակիմա Ռիչարդս («Լես Ֆոքսիս»)
  • Լավագույն խաղարկող՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)
  • Լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («Երևան Բասկետ»)
  • Լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելս («Երևան Բասկետ»)
  • Լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Հատիս»)
  • Լավագույն մարզիչ՝ Արեգ Վաթյան («Հատիս»)
  • MVP-ն բաժին հասավ Սեդա Գաբրիելյանին («Հատիս»): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ